ՁԵՐ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ Է

  1. TATA COMMUNICATIONS-Ը ԵՎ ՁԵՐ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ
  2. ԻՆՉՊԵՍ ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ
  3. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԱՅՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
  4. ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ:
  5. Ո՞ՐՆ Է ԱՅՍ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ։
  6. Ե՞ՐԲ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄԵՆՔ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ։
  7. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
  8. Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՄ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ։
  9. ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ ԴՈՒՔ ԿՊԱՀԵՔ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ:
  10. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
  11. ՍՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Tata Communications-ը հարգում է Ձեր գաղտնիությունը և պարտավորվում է ապահովել Ձեր անձնական տվյալների համապատասխան պաշտպանությունը: Մենք ձգտում ենք համապատասխանել անձնական տվյալների պաշտպանության, անվտանգության և գաղտնիության վերաբերյալ ներկայումս գործող ողջ օրենսդրությանը: Գաղտնիության սույն քաղաքականության մեջ («Քաղաքականությունը») մենք նկարագրում ենք, թե ինչպես ենք հավաքագրում, օգտագործում, տրամադրում և պաշտպանում անձնական տվյալները: Մենք նաև սահմանում ենք այն իրավունքները, որոնք կարող եք ունենալ` մեր կողմից պահվող Ձեր անձնական տվյալների վերաբերյալ: Քաղաքականությունը վերաբերում է Ձեր  անձնական տվյալներին, որոնք մենք կարող ենք մշակել Ձեր Wi-Fi Hotspot-ի, ավտոմեքենայի միացման և/կամ (e)SIM ծառայությունների օգտագործման միջոցով, որոնք հասանելի են Ձեր Jaguar Land Rover («JLR») փոխադրամիջոցում («Ծառայությունները»):

Այս Քաղաքականությունը տրամադրվում է շերտավոր ձևաչափով, այնպես որ կարող եք սեղմել ներքևում նշված այն հատուկ դաշտերի վրա, որոնք կարող են Ձեզ համար առավել հետաքրքրող լինել:

  1. TATA COMMUNICATIONS-Ը ԵՎ ՁԵՐ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ
    1. Ձեր գաղտնիության պաշտպանությունը կարևոր է մեզ համար և մի պատասխանատվություն է, որին մենք շատ լուրջ ենք վերաբերվում
    2. Մեր մասին Tata Communications (Netherlands) B.V.-ն Ծառայությունների վերահսկողն ու պատասխանատուն է: Այս Քաղաքականության մեջ «մենք», «մեր» կամ «մեզ» հղումները վերաբերում են այդ ընկերությանը, որը և պատասխանատու է Ձեր անձնական տվյալների մշակման, հավաքագրման և պահպանման համար:
    3. Անձնական տվյալների մեր գործելակերպին առնչվող լրացուցիչ տեղեկություն կարող է տրամադրվել պայմանագրային համաձայնագրերում, գաղտնիության մասին լրացուցիչ հայտարարություններում կամ Ձեզ տրամադրված ծանուցումներում՝ նախքան Ձեր անձնական տվյալների հավաքագրումը  կամ դրանց հավաքագրման ժամանակ:
    4. Ձեր կողմից մեր Ծառայությունների օգտագործումը և գաղտնիության հետ կապված ցանկացած վեճ ենթակա է սույն Քաղաքականությանը, մեր Ծառայությունների մատուցման պայմաններին (որոնք ներառված են սույն Քաղաքականության մեջ հղումով) և Ձեր ու մեր կամ մեր ծառայություններից Ձեզ օգտվելու հնարավորություն ընձեռող ցանկացած անձի միջև կնքված ծառայությունների մասին որևէ գրավոր պայմանագրի:
  2. ԻՆՉՊԵՍ ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ
  3. Այս Քաղաքականության և տվյալների պաշտպանության մեր գործելակերպին առնչվող ցանկացած հարցի կամ Ձեր ցանկացած իրավունքի գործարկման համար, որ կարող եք ունենալ գործող օրենսդրության համաձայն Ձեր անձնական տվյալների վերաբերյալ, կարող եք օգտագործել մեր ինքնասպասարկման հարթակը, որը հասանելի է այստեղ.

    Ցանկացած հարցի համար մեր փոստային հասցեն հետևյալն է.

    Tata Communications (UK) Սահմանափակ Իրավական համապատասխանություն՝ Տվյալների պաշտպանություն և Գաղտնիություն
    Միացյալ Թագավորություն,
      Լոնդոն, EC4V3BJ
    Ափըր Թեմզի 68,
    Վինթնըրս փլեյս

    Գերմանիայի, Սինգապուրի և Հնդկաստանի համար կարող եք կապվել մեր Տվյալների պաշտպանության մասնագետի հետ («DPO»)՝ օգտագործելով մեր DPO-ի կոնտակտային ձևը, որը հասանելի է այստեղ.

  4. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԱՅՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
    1. Մենք կարող ենք JLR-ից հավաքագրել կամ ստանալ տարբեր տեսակի անձնական տվյալներ՝ Ձեր կողմից մեր Ծառայությունների օգտագործման հիման վրա: Հետևյալը ներկայացնում է տեղեկատվության այն կատեգորիաների ամփոփագիրը, որը մենք կարող ենք հավաքագրել կամ ստանալ․
      1. Հաշվի վերաբերյալ տեղեկատվություն.
        1. Կոնտակտային տեղեկատվություն, որը մեզ թույլ է տալիս Ձեզ հետ հաղորդակցվել: Մենք ստանում ենք այս տեղեկատվությունը, երբ Դուք պատվիրում կամ գրանցվում եք մեր ցանկացած Ծառայություն ստանալու համար: Մենք հավաքագրում կամ ստանում ենք Ձեզնից տեղեկատվություն, երբ Դուք գրանցվում եք մեր Ծառայություններում, ստեղծում եք առցանց հաշիվ, գնում եք կատարում, խնդրում եք մանրամասներ կամ հետզանգ, կատարում եք տեխնիկական, հաճախորդին առնչվող կամ վճարման աջակցության վերաբերյալ հարցում, մասնակցում եք մրցույթի կամ հարցման, տրամադրում եք մեզ հետադարձ կապ կամ այլ կերպ եք կապվում մեզ հետ: Մեր հավաքագրած տեղեկատվության տեսակը կախված է մեր կամ JLR-ի հետ Ձեր ունեցած փոխգործակցությունից, բայց կարող է ներառել Ձեր անունը, հասցեն, հեռախոսահամարը (գործնական կամ անձնական), էլ. փոստի հասցեն, փոստային/վճարման հասցեն (գործնական կամ բնակության), ծննդյան ամսաթիվը, սարքի/տրանսպորտային միջոցի նույնականացման համարը, ծառայության մեկնարկի ամսաթիվը և ցանկացած այլ անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես օրինակ անձի նույնականացման քարտը կամ բնակության վայրը: Նման տվյալների տրամադրումը մեզ համար պայմանական է Ձեզ հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու նպատակով:
        2. Հաշվի դուրսգրման վերաբերյալ տեղեկատվություն՝ կապված Ձեր առևտրային և ֆինանսական հարաբերությունների հետ, ինչպիսիք են այն ծառայությունները, որոնք մենք մատուցում ենք Ձեզ, հեռախոսահամարները, որոնց Դուք զանգահարում եք և նամակ գրում, Ձեր կողմից ինտերնետի օգտագործումը, ժամանակի կնիքը կամ Ձեր կողմից մեր ծառայության օգտագործման այլ մետատվյալները, Ձեր վճարման պատմությունը, Ձեր վարկային պատմությունը, Ձեր վարկային քարտի համարները, սոցիալական ապահովության համարը (երբ դա թույլատրվում է օրենքով), անվտանգության կոդերը և Ձեր ծառայության պատմությունը:
      2. Տեխնիկական և օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն, որը վերաբերում է մեր կողմից Ձեզ մատուցվող Ծառայություններին, ներառյալ այն տեղեկատվությունը, թե ինչպես եք օգտագործում մեր Ծառայությունները: Որոշ օրինակներ ներառում են.
        1. Սարքավորումների տվյալները. Մեր ցանցերում առկա սարքավորումներին վերաբերող և դրանք նույնականացնող տեղեկատվությունը, որը կարող եք օգտագործել կամ, որին կարող եք առերեսվել: Տեղեկատվությունը կարող է ներառել սարքավորման տեսակը, սարքի նույնացուցիչները, սարքի կարգավիճակը, հերթական համարները, կարգավորումները, կոնֆիգուրացիաները և ծրագրային ապահովումը:
        2. Ցանցի կատարողականությունը և օգտագործումը. Տեղեկատվություն այն սարքավորումների, ծառայությունների և հավելվածների մասին, որոնք Դուք օգտագործում եք մեր ցանցերում: Դրա օրինակները կարող են ներառել անլար սարքի գտնվելու վայրը (ռոումինգի նպատակներով) և տեսակը, որտեղից և որին իրականացվել է արտակարգ իրավիճակների կամ խափանումների օգնության կանչ, ինչպես նաև դրա ամսաթիվը, ժամանակը, տևողությունը և արժեքը, օգտագործված ձայնային րոպեները, զանգի ձայնագրությունները, օգտագործված թողունակությունը: Մենք նաև հավաքագրում ենք փոխանցման արագության և հետաձգումների վերաբերյալ տեղեկատվություն, հեռակա մշտադիտարկման ծառայությունների և անվտանգության բնութագրերին առնչվող տվյալներ, ինչպես նաև տեղեկատվություն մեր փոխկապակցված ձայնի միջոցով ինտերնետ արձանագրության(VoIP) ծառայությունների՝ (ներառյալ օֆլայն ձեռք բերված ծառայությունները) Ձեր կողմից օգտագործման վերաբերյալ:
    2. Մենք կարող ենք հավաքագրել վերը նշված անձնական տվյալները՝ Ձեզ կամ որևէ այլ անձի Ծառայություններ մատուցելու ընթացքում, որը Ձեզ տրամադրել է մեր Ծառայությունների մուտքի հնարավորություն: Մենք կարող ենք այս տեղեկատվությունը ձեռք բերել մի շարք եղանակներով, օրինակ.
      1. ուղղակիորեն Ձեզնից. օրինակ՝ երբ տրամադրում եք Ձեր տվյալները մեր Ծառայություններին բաժանորդագրվելու կամ մեզ հետ տեխնիկական հարցման նպատակով կապ հաստատելու համար:
      2. ինքնաբերաբար, երբ անձնական տվյալները ստեղծվում են Ձեր կողմից մեր Ծառայությունների օգտագործման միջոցով:
      3. երրորդ կողմի աղբյուրներից. մենք երբեմն վստահելի երրորդ անձանցից Ձեր վերաբերյալ վերոնշյալ կատեգորիաների անձնական տվյալներ  ենք հավաքագրում՝ կապված այն Ծառայությունների հետ, որոնք Ձեզ ենք մատուցում կամ առաջարկում ենք մատուցել ըստ անհրաժեշտության և այնքանով, որքանով նման կերպ վարվելու արդարացի հիմքեր ունենք: Դրանք ներառում են JLR-ը՝ որպես Ձեր տրանսպորտային միջոցների արտադրող, հաճախորդների նույնականացման/խարդախությունների կանխարգելման գործակալությունները, բիզնես տեղեկատուները, վարկային ստուգում և հաճախորդների նույնականացման կանոնների տեղեկատու/ստուգում իրականացնող գործակալությունները և կապակցված ցանցային մատակարարները:
  5. ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ:
    1. Ստորև ներկայացնում ենք անձնական տվյալների մշակման մի քանի եղանակներ.
      1. Ձեզ Ծառայությունների մուտքի հնարավորության տրամադրումը. Կառավարել Ձեր դիմումը և որոշել մեր Ծառայություններին մուտք ստանալու Ձեր իրավասությունը: Սա ներառում է միջոցների ձեռնարկում ապօրինի գործողությունների, հաճախորդների նույնականացման/խարդախության, մեր գույքի կամ անձնակազմի նկատմամբ սպառնալիքների և մեր Ծառայությունների պայմանների և/կամ կիրառվող օրենքի խախտումների վերաբերյալ, ինչպես նաև մեր իրավական և կարգավորող պարտավորությունների համապատասխանության վերաբերյալ:
      2. Պահանջվող Ծառայությունների մատուցումը Ձեզ Սա ներառում է Ձեզ հետ շփումը և պահանջվող Ծառայությունների մատուցումը Ձեզ:
      3. Հաշիվների կառավարումը և օգնությունը՝ Ձեր հաշիվների կառավարման հարցում. Սա ներառում է Ձեր կողմից մեր Ծառայությունների օգտագործման վերաբերյալ հաղորդակցում, Ձեր հարցումներին պատասխանում, Ձեր կողմից պահանջված ցանկացած տեղեկատվության տրամադրում, տեխնիկական աջակցության հարցումների հասցեագրում և հաճախորդների սպասարկման աջակցության տրամադրում:
      4. Վճարումների ձևակերպումը և հաշվի դուրսգրումը. Վճարումների ստացումը և ձևակերպումը ներառում է խարդախ գործողությունների դեմ միջոցների ձեռնարկումը և մեր իրավական ու կանոնակարգող պարտավորությունների կատարումը:
      5. Մեր ցանցի ամբողջականության պաշտպանումը. Գործընթացները պահպանել անվտանգ, պաշտպանել Ձեր անձնական տվյալները ցանկացած կորստից, վնասումից, գողությունից կամ անօրինական մուտքից, կանխել հանցագործությունները և խարդախությունները, հետապնդել իրավախախտներին և պաշտպանել ազգային անվտանգությունը:
      6. Մեր ցանցի կառավարումը. Կառավարել մեր ցանցը և Ձեր կողմից մեր ցանցի օգտագործումը: Սա ներառում է մեր ցանցով անցնող տվյալների հոսքերի կառավարումը՝ Ձեզ համար հասանելի Ծառայության լավագույն որակն ապահովելու համար:
      7. Մեր Ծառայությունների ուսումնասիրությունը և զարգացումները. Բարելավել մեր (և երրորդ կողմի գործընկեր) Ծառայությունները և զարգացնել նորերը՝ մեր Ծառայությունների օգտագործման վիճակագրության միջոցով:
      8. Մարքեթինգային գործողություններ. Տեղեկատվություն ուղարկել Ձեզ մեր ծառայությունների վերաբերյալ, քանի դեռ մեզ չեք հրահանգել դա չանել: Այն դեպքում, երբ մեզնից պահանջվում է ստանալ Ձեր համաձայնությունն այդ գործողությունների համար, Դուք իրավունք ունեք ցանկացած պահի հետ վերցնել նման համաձայնությունը` սույն Քաղաքականությունում նշված կոնտակտային տվյալներով մեզ հետ կապ հաստատելու միջոցով:
      9. Համապատասխանությունն իրավական պահանջներին. Անհրաժեշտության դեպքում հավաքել և պահել Ձեր մասին տվյալները գործող օրենսդրության համաձայն, օրինակ՝ նույնականացման տվյալները:
      10. Պատասխանել համապատասխան մարմիններից ստացվող խնդրանքներին և կարգավորման պահանջներին  Մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները՝ պատասխանելու իրավակիրառ մարմինների կամ այլ պետական մարմինների հարցումներին: Սա կարող է պահանջել, որ մենք տրամադրենք Ձեր կոնտակտային տվյալները և/կամ Ձեր կողմից մեր Ծառայությունների օգտագործմանն առնչվող տեղեկատվությունը կամ արգելափակել, ընդհատել կամ այլ կերպ խանգարել Ձեր կողմից մեր Ծառայությունների օգտագործումը և այս օգտագործման արդյունքում առաջացած ցանկացած անձնական տվյալ:
  6. Ո՞ՐՆ Է ԱՅՍ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ։
    1. ԵՄ-ում Ձեր անձնական տվյալների մշակման համար մեր հիմնավորումը (կամ իրավական հիմքը) կփոփոխվի՝ կախված տվյալ տեղեկատվությունից, անձնական տվյալների սուբյեկտի հետ մեր փոխհարաբերությունից, մատուցվող Ծառայությունից, այն երկրի հատուկ իրավական և կարգավորող պահանջներից, որտեղ մատուցվում են Ծառայությունները կամ մշակվում են անձնական տվյալները, ինչպես նաև բազմաթիվ այլ գործոններ: Համաձայն առանձին երկրների փոփոխությունների՝ տվյալների մշակման իրավական հիմքերը հետևյալն են.
      1. Ձեր, մատակարարների և բիզնես գործընկերների հետ գործարքներ կնքելու, Ձեզ հետ հաղորդակցվելու, վճարումներ կատարելու, Ձեզ Ծառայությունների հասանելիություն տրամադրելու համար մենք պետք է Ձեր վերաբերյալ տեղեկատվությունը մշակենք, որն անհրաժեշտ է Ձեզ հետ գործարքի մեջ մտնելու կամ պայմանագրի կատարման համար:
      2. Մարքեթինգի և վաճառքի գործունեության համար անձնական տվյալներ ենք մշակում՝ ըստ անհրաժեշտության հիմնվելով Ձեր համաձայնության վրա, և դա նշված է մեր կայքերում կամ Ձեր անձնական տվյալների հավաքագրման պահին կամ մեր օրինական շահերը շուկայում ներկայացնելու կամ դրանք բարելավելու կամ զարգացնելու նպատակով՝ մեր արտադրանքը և ծառայությունները խթանելու համար:
      3. Մենք ապավինում ենք մեր օրինական շահերին՝ մեր Ծառայությունները վերլուծելու, զարգացնելու, բարելավելու և օպտիմալացնելու, ինչպես նաև մեր ցանցի և համակարգերի անվտանգությունն ու ամբողջականությունը պահպանելու նպատակով տեղեկատվություն մշակելու համար: Մենք նաև օրինական շահագրգռվածություն ունենք Ձեր անձնական տվյալների օգտագործման հարցում, որոնք ըստ անհրաժեշտության կապ ունեն օրինական պահանջների, համապատասխանության, կարգավորող և հետազոտական նպատակների հետ:
      4. Քանի որ գործող օրենքները (ներառյալ հեռահաղորդակցության մասին օրենքները), կանոնակարգերը կամ հանրային շահը մեզնից պահանջում են համապատասխանեցում իրավական գործընթացներին, իրավակիրառ կամ կարգավորող մարմիններին կամ հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման կամ հետապնդման օժանդակում:
      5. Եթե Դուք հրաժարվում եք տրամադրել ցանկացած պահանջվող տեղեկատվություն, ապա մենք հնարավորություն չենք ունենա Ձեզ տրամադրել որոշակի ծառայություններ կամ գործառույթներ:
    2. Մեր օրինական շահերին ապավինումը. Մենք մշակել ենք հավասարակշռման թեսթեր մեր կողմից կիրառվող բոլոր տվյալների վերաբերյալ՝  հիմնված մեր օրինական շահի վրա, ինչը նկարագրված է վերևում: Հավասարակշռման մեր ցանկացած թեստի վերաբերյալ կարող եք տեղեկատվություն ստանալ սույն Քաղաքականության մեջ նշված տվյալներով մեզ հետ կապ հաստատելու միջոցով:
    3. Մյուս բոլոր երկրներում (բացառությամբ ԵՄ երկրների կամ ԵՄ օրենսդրությանը համանման պահանջներ պարունակող օրենսդրությունների) Ձեր անձնական տվյալները օգտագործելու մեր հիմնավորումը բխելու է Ծառայությունների պայմաններին և սույն Քաղաքականությանը տված Ձեր համաձայնությունից և այն ընդունելու փաստից:
  7. Ե՞ՐԲ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄԵՆՔ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ։
    1. Ինչպես սահմանված է որոշ օրենսդրություններով, Ձեր համաձայնությունը ստանալու ուժով կարող ենք հրապարակել կամ կիսվել Ձեր անձնական տվյալներով, եթե դա անհրաժեշտ է վերը նկարագրված նպատակների համար կամ ստորև նկարագրված պայմանների դեպքում:
      1. Դուստր ընկերություններ: Մենք կարող ենք մեր կողմից Ձեզնից հավաքագրած տեղեկատվությունը տրամադրել մեր դուստր ընկերություններին: Օրենքով թույլատրված և անհրաժեշտության դեպքում ըստ Ձեր համաձայնության, մեր դուստր ընկերությունները կարող են օգտագործել Ձեր տեղեկատվությունը սույն փաստաթղթում նշված նպատակների համար, ներառյալ իրենց արտադրանքները և ծառայությունները մարքեթինգային նպատակներով Ձեզ ներկայացնելու համար: Ձեր անձնական տվյալները մշակելիս մեր դուստր ընկերությունները տվյալների նույնքան պաշտպանիչ գործելակերպ են կիրառում, որքան այս Քաղաքականության մեջ: Մեր դուստր ձեռնարկությունների ցանկը հասանելի է այստեղ.
      2. Մեր ծառայությունների ինտեգրումը:Մեր Ծառայություններն առաջարկվում են JLR-ի միջոցով: Հետևաբար, մենք պետք է նրանց հետ կիսվենք Ձեր անձնական տվյալներով, որպեսզի օգնեն մեզ՝ Ձեզ Ծառայություններ մատուցելու հարցում: Ձեզ Ծառայություններ մատուցելու նպատակով՝ կարող ենք նաև Ձեր անձնական տվյալներով կիսվել այնպիսի ընկերությունների հետ, որոնք համակարգային ինտեգրատորներ, JLR-ի ներկայացուցիչներ, ցանցային գործընկերներ են:
      3. Երրորդ կողմի Ծառայություններ մատուցողներ:Մենք աշխատանքի ենք ընդունում այլ ընկերությունների և անհատների, որպեսզի նրանք կատարեն այնպիսի գործառույթներ, որոնք անհրաժեշտ են Ծառայություններ մատուցելու կամ վերը նկարագրված նպատակներն իրականացնելու համար: Օրինակները ներառում են՝ հաղորդակցություններ ուղարկելը, վճարումների մշակումը, վարկի և համապատասխանության ռիսկերի գնահատումը, որպեսզի Ձեզ հասանելի լինեն մեր Ծառայությունները, տվյալների վերլուծությունը, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման իրականացումը և ցանցային գործընկերների, կապալառուների կամ գործակալների ներգրավումը, որոնք կատարում են գործառույթներ մեր անունից: Այս երրորդ կողմերը ներառում են այլ օպերատորներ կամ մատակարարներ, որոնց կարող ենք ըստ անհրաժեշտության տրամադրել անձնական տվյալներ մեր Ծառայությունները մատուցելու կամ Ձեր հարցումները կամ պատվերները կատարելու, ծառայություններն/պատվերներն իրականացնելու, հաճախորդներին սպասարկելու, այդ թվում՝ վճարումներ կատարելու համար: Այս երրորդ կողմի ծառայություններ մատուցողներին հասանելի են անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են իրենց գործառույթները կատարելու համար, բայց կարող են չօգտագործել դրանք այլ նպատակներով, երբ նրանք մշակում են Ձեր անձնական տվյալները մեր անունից: Ամեն անգամ երրորդ կողմերի հետ անձնական տվյալներով կիսվելիս մենք քայլեր ենք ձեռնարկում՝ հավաստիանալու, որ երրորդ կողմի պայմանագրերը համապատասխան պաշտպանություն ունեն Ձեր անձնական տվյալների համար:
      4. Բիզնես փոխանցումներ: Եթե մեզ գնում է այլ ընկերություն, տեղի է ունենում միաձուլում կամ եթե մեր բոլոր ակտիվները փոխանցվում են այլ ընկերության (որը կարող է սնանկության վարույթի մաս կազմել), կարող ենք Ձեր անձնական տվյալները փոխանցել այլ ընկերությանը: Հնարավոր է, որ մեզ նաև անհրաժեշտ լինի հրապարակել Ձեր անձնական տվյալները նախքան նման ձեռքբերումը կամ միաձուլումը, օրինակ՝ մեր խորհրդատուներին և ցանկացած հեռանկարային գնորդի խորհրդատուին:
      5. Իրավական պաշտպանություն և ի պատասխան Իրավական գործընթացին: Մենք կարող ենք հրապարակել մեր կողմից հավաքագրված Ձեր տեղեկատվությունը՝ (i) գործող օրենսդրությանը, դատական գործընթացներին, դատական կարգադրություններին կամ այլ իրավական պահանջներին համապատասխանելու նպատակով կամ (ii) երբ մենք համոզված ենք, որ տվյալների տրամադրումն անհրաժեշտ է մեր իրավունքները, Ձեր կամ այլոց անվտանգությունը պաշտպանելու, խարդախությունները հետաքննելու կամ կառավարության հարցումներին արձագանքելու համար, ներառյալ Ձեր բնակության երկրից դուրս գտնվող պետական մարմինները՝ ազգային անվտանգության և/կամ օրենքի կիրառման նպատակներով: Ինչպես նշվեց վերևում, մեր կողմից հավաքագրված Ձեր անձնական տվյալները կարող են տրամադրվել պետական մարմինների կամ իրավակիրառ մարմինների վերը նշված նպատակներով, եթե անկողմնակալ կերպով համոզված ենք, որ պարտավոր ենք այդպես անել, եթե դա անելու համար մենք ունենք հանրային հետաքրքրություն ներկայացնող հիմնավոր պատճառներ կամ եթե դա անհրաժեշտ է մեր առևտրային, ֆինանսական, իրավական, հեղինակության կամ այլ օրինական շահերի իրավական պաշտպանության համար` գործող օրենքներին համապատասխան:
      6. Համախմբված և ապանույնականացված տեղեկավությամբ կիսվելը: Մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները՝ համախմբված և անանուն տեղեկատվություն ստեղծելու համար, որը կարող ենք տրամադրել երրորդ կողմերին: Ոչ ոք չի կարող Ձեզ նույնացնել այդ անանուն տեղեկատվությունից: Այլ հանգամանքներում մենք կարող ենք կեղծանուն ստեղծել Ձեր անձնական տվյալների համար նախքան դրանք երրորդ կողմի հետ կիսելը, որպեսզի տեղեկատվությունը մշակելուց և այն մեզ վերադարձնելուց հետո կարողանանք այն կրկին Ձեզ հետ կապել: Քանի դեռ երրորդ կողմը չի կարողանա Ձեզ նույնականացնել կեղծանվամբ տեղեկատվության միջից, մենք կկարողանանք դա անել: Կեղծանվամբ տեղեկատվությանը մենք վերաբերում ենք ինչպես անձնական տվյալի, և ապահովում ենք պաշտպանության միևնույն մակարդակը երրորդ կողմերի հետ կիսվելիս:
      7. Միայն համապատասխան իրավասությունների համար (օր.՝ Ճապոնիա կամ Չինաստան). Դուք սույնով համաձայնում եք, որ մենք Ձեր տվյալները տրամադրենք այս կետում նշված երրորդ կողմերին կամ երրորդ կողմերի կատեգորիաներին:
  8. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
    1. Ստանալով Ձեր համաձայնությունը, ինչպես պահանջվում է որոշ օրենսդրություններով, Tata Communications-ը կարող է անձնական տվյալները փոխանցել ազգային սահմաններից դուրս: Այդ կերպ Ձեր անձնական տվյալները կարող են փոխանցվել և մշակվել Tata Communications-ի այլ տնտեսվարող սուբյեկտների և/կամ նրան չառնչվող երրորդ անձանց կողմից:
    2. Tata Communications-ի բոլոր կազմակերպությունները ստորագրել են ներխմբային համաձայնագիր, որը կիրառելի է ԵՄ-ից դուրս անձնական տվյալների փոխանցման համար կամ այն օրենսդրություններում, որոնք գործող օրենսդրության համաձայն չեն ապահովում պաշտպանության բավարար մակարդակ: Մեր դուստր ընկերությունների ցանկը և դրանց գտնվելու վայրը հասանելի է այստեղ.Այս համաձայնագիրը հիմնված է ԵՄ հանձնաժողովի ստանդարտ պայմանագրային դրույթների վրա (և որը, հետևաբար, պայմանագրային կերպով սահմանում է պաշտպանության ստանդարտ այն անձնական տվյալների համար, որոնք համարժեք են ԵՄ-ում առաջարկվողներին): Այս եղանակով մենք ապահովում ենք Ձեր անձնական տվյալների անվտանգության համար համապատասխան միջոցների առկայությունն այն ժամանակ, երբ այն փոխանցում ենք աշխարհի ցանկացած վայրում գտնվող մեր դուստր ընկերություններից մեկին: Այս դրույթների կրկնօրինակը կարող եք ստանալ` կապ հաստատելով մեզ հետ: 
    3. Երբ մենք Ձեր անձնական տվյալները կիսում ենք Tata Communications Group-ի հետ կապ չունեցող երրորդ անձանց հետ, մենք պահանջում ենք, որ բոլոր նման երրորդ անձինք հարգեն անձնական տվյալների անվտանգությունը և դրանց հետ վարվեն տվյալների պաշտպանության մասին գործող օրենքներին համապատասխան: [Միայն Հնդկաստանի համար. Մենք նաև ապահովում ենք երրորդ անձանց կողմից տվյալների պաշտպանության նվազագույն միևնույն մակարդակի պահպանումը, որը Ձեզ է տրամադրվում մեր կողմից:] Այն դեպքում, երբ մեր անունից Ձեր անձնական տվյալները մշակելու համար ներգրավում ենք երրորդ կողմի ծառայություններ մատուցողներին, մենք թույլ չենք տալիս, որ այդ անձնական տվյալներն օգտագործվեն իրենց սեփական նպատակներով, և նրանց միայն թույլ ենք տալիս մշակել դրանք մեր հատուկ նպատակներով և մեր հրահանգով: Նմանատիպ մշակողական փոխհարաբերություններ նախաձեռնելիս մենք կապահովենք Ձեր անձնական տվյալների համար համապատասխան երաշխիքների ստեղծումը՝ օգտագործելով տվյալների փոխանցման այն մեխանիզմը, որն առավելագույնս համապատասխանում է անձնական տվյալներին և այն երկրներին, որոնց շրջանակներում կարող են փոխանցվել անձնական տվյալները: Օրենքով թույլատրված դեպքում այս մեխանիզմը կարող է ներառել. ԵՄ-ի կողմից հաստատված պայմանագրային դրույթների օգտագործումը՝ երաշխավորելով, որ ստացողը կիրառել է փոխանցմանը կամ անձնական տվյաների վերաբերյալ ԵՄ-ի կողմից հաստատված Պարտադիր կորպորատիվ կանոնները կամ (ԱՄՆ-ում) հավաստագրված է Գաղտնիության պահպանության մակարդակով (ԵՄ-ի և Շվեյցարիայի Գաղտնիության պահպանության մակարդակ) կամ հաստատելով,  որ այն երկիրը, որտեղ գտնվում է ստացողը, պաշտոնապես հաստատվել է որպես ԵՄ-ի կողմից անձնական տվյալների համարժեք պաշտպանություն տրամադրող: 
    4. Միայն համապատասխան օրենսդրությունների համար (օրինակ՝ Մեքսիկա, Ռուսաստան, Չինաստան և Արգենտինա). Օգտագործելով Ծառայությունները՝ Դուք հստակորեն համաձայնում եք անձնական տվյալների փոխանցմանն այնպիսի երրորդ երկրների, որոնց համար պահանջվում է Ձեր համաձայնությունը:
  9. Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՄ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ։
    1. Շատ երկրների օրենսդրության համաձայն՝ Դուք ունեք որոշակի իրավունքներ Ձեր անձնական տվյալների հետ կապված, որոնք պահվում են մեր կողմից, և մենք հարգում ու պահպանում ենք այդ իրավունքները: Նման իրավունքները կարող են ներառել հետևյալը. խնդրել մեզ հաստատել, որ մենք մշակում ենք Ձեր անձնական տվյալները, մեզնից խնդրել պատճենել Ձեր անձնական տվյալները (ներառյալ այն տեղեկատվությունը, թե ում հետ ենք մենք կիսում Ձեր տվյալները), շտկել, ջնջել կամ սահմանափակել (դադարեցնել ցանկացած ակտիվ) Ձեր անձնական տվյալների ցանկացած մշակում, սահմանափակել Ձեր անձնական տվյալների օգտագործումը և տրամադրումը, և խնդրել մեզ կիսել (փոխանցել) Ձեր անձնական տվյալները մեկ այլ անձի, ինչպես օրինակ՝ հեռահաղորդակցության ծառայությունների մեկ այլ մատակարարի (որտեղ այս իրավունքը ներառված է գործող օրենքում):
    2. Ավելին, որոշ երկրներում կարող եք որոշ հանգամանքներում առարկել Ձեր անձնական տվյալների մշակմանը (մասնավորապես, երբ մենք պարտավոր չենք մշակել տվյալները` պայմանագրային կամ այլ իրավական պահանջի բավարարման համար կամ որտեղ մենք օգտագործում ենք տվյալներն անմիջական մարքեթինգային նպատակներով): Որտեղ կիրառելի է, կարող եք նաև հետ վերցնել Ձեր անձնական տվյալները մշակելու համար մեզ տրված Ձեր համաձայնությունը և հայցել տեղեկատվություն այդպիսի համաձայնություն չտալու հետևանքների վերաբերյալ:
    3. Այս իրավունքները կարող են սահմանափակվել, օրինակ՝ եթե Ձեր խնդրանքի բավարարումը կբացահայտեր այլ անձի վերաբերյալ անձնական տվյալներ, որտեղ դրանք կխախտեին երրորդ անձի իրավունքները (ներառյալ մեր իրավունքները) կամ, եթե Դուք մեզ խնդրում եք ջնջել այն տեղեկատվությունը, որը մենք օրենքով սահմանված կարգով պարտավոր ենք պահպանել կամ ունենք դրանք պարտադիր կերպով պահպանելու օրինական շահեր։
    4. Այս իրավունքներից որևէ մեկը գործարկելու, մեր գաղտնիության գործելակերպի վերաբերյալ որևէ մտահոգություն բարձրաձայնելու կամ այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ վերոնշյալ կոնտակտային տվյալներով:  Միայն Ավստրալիայի համար. Մենք ուշադրությամբ կդիտարկենք Ձեր հաղորդակցությունը և կպատասխանենք Ձեզ՝ մեզ հետ կապվելուց հետո 30 օրվա ընթացքում: 
    5. Եթե Դուք ունեք չլուծված մտահոգություններ, կարող եք բողոք ներկայացնել տվյալների պաշտպանության Ձեր ազգային համապատասխան մարմնին: Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ նախքան այդպիսի բողոք ներկայացնելը, սակայն մենք գնահատում ենք նախ և առաջ Ձեր մտահոգություններն ուսումնասիրելու և լուծելու հնարավորությունը: 
  10. ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ ԴՈՒՔ ԿՊԱՀԵՔ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ:
    1. Մենք պահպանում ենք անձնական տվյալներն այնքան ժամանակ և/կամ ոչ ավել, որքան թույլատրված է գործող օրենսդրությամբ, կարգավորմամբ, հարկային կամ հաշվապահական հաշվառման պրակտիկայով կամ ցանկացած հեռահաղորդակցության կառավարման պետական արտոնագրի պայմաններով, որին կարող ենք ենթարկվել: Մենք նաև ջնջում կամ անանուն ենք դարձնում անձնական տվյալները՝ մեր ունեցած ցանկացած պարտավորության համաձայն:
    2. Այն դեպքում, երբ տվյալների պահպանման առավելագույն կամ նվազագույն ժամկետները այլ կերպ սահմանված չեն, մենք որոշում ենք անձնական տվյալների պահպանման համար համապատասխան ժամանակահատված՝ հաշվի առնելով՝ գրառումների մեջ պարունակվող անձնական տվյալների  քանակը, բնույթը և զգայունությունը, չարտոնագրված օգտագործման կամ անձնական տվյալների տրամադրման արդյունքում վնասի հավանական ռիսկը, այն նպատակները, որոնց համար մենք մշակում ենք անձնական տվյալները, և թե արդյոք կարող ենք այլ ճանապարհներով հասնել այդ նպատակներին:
    3. Միայն Չինաստանի համար. Ձեր անձնական տվյալները կարող են պահպանվել այն երկրներում, որտեղ մենք անձնական տվյալներ ենք փոխանցում վերը նշված 7-րդ կետի համաձայն:
  11. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
    1. Մենք կօգտագործենք բոլոր ողջամիտ ջանքերը՝ Ձեր բոլոր անձնական տվյալների անվտանգությունը պահպանելու և այդպիսի անձնական տվյալները չարաշահումից, միջամտությունից և կորստից, ինչպես նաև չարտոնված հավաքագրումից, պատճենումից, մուտքից, փոփոխությունից կամ այլ աղբյուրների տրամադրումից պաշտպանելու համար:
    2. Մենք գործի ենք դրել ողջամիտ վերահսկողություն (ներառյալ ֆիզիկական, տեխնոլոգիական և վարչական միջոցառումները), որոնք նախատեսված են կայքերի միջոցով հավաքագրվող անձնական տվյալների պաշտպանության համար: Այնուամենայնիվ, անվտանգության միջոցները կատարյալ չեն, ուստի մենք չենք կարող հավաստիացնել Ձեզ, որ մեր հավաքագրած անձնական տվյալները երբեք հասանելի չեն լինի կամ չեն օգտագործվի չթույլատրված եղանակով, ինչը կարող է տեղի ունենալ մեր ողջամիտ վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների պատճառով: Մենք գործի դրեցինք ընթացակարգեր՝ անձնական տվյալների կասկածելի խախտման հետ կապված և կծանուցենք խախտման մասին Ձեզ և ցանկացած այլ կարգավորողի, այն դեպքում, երբ մենք օրինական կերպով պարտավոր լինենք դա անել:
    3. Միջոցառումները, որոնք գործի ենք դրել Ձեր անձնական տվյալների ապահովման համար, հետևյալն են.
      1. Ֆիզիկական միջոցառումներ, ներառյալ՝ համակարգչային կենտրոնների և տվյալների պահպանման օբյեկտների սահմանափակ հասանելիության հնարավորություն,
      2. Վարչական միջոցառումներ, ներառյալ՝ տվյալների անվտանգության ներքին պլանի իրականացումը և անձնակազմի պարբերաբար վերապատրաստման դասընթացները,
      3. Տեխնոլոգիական միջոցառումներ, ներառյալ անձնական տվյալների մշակման համակարգի մուտքի վերահսկում և մուտքի վերահսկման համակարգի և անվտանգության ծրագրերի տեղադրում,
      4. Համակարգի բաղադրիչների և անձնական տվյալների ողջ հասանելիությունը սահմանափակվում է այն անհատներով, ովքեր տեղեկատվություն ստանալու կարիք ունեն բիզնես նկատառումներով,
      5. Անհատ օգտատերերի համար մուտքի հասանելիության իրավունքը սահմանափակվում է գործի կատարման համար անհրաժեշտ նվազագույն արտոնություններով: Դրանք պետք է հիմնված լինեն աշխատանքի դասակարգման և գործառույթի վրա,
      6. Մուտքի  բոլոր արտոնությունները պետք է հաստատվեն լիազորված կողմերի կողմից` նշելով անհրաժեշտ արտոնությունները նախքան ցանկացած մուտքի թույլտվության տրամադրումը, և
      7. Բոլոր օգտատերերին պետք է տրվի եզակի նույնականացում՝ նախքան նրանց թույլ կտան մուտք գործել համակարգի բաղադրիչներ, անձնական տվյալներ կամ այլ զգայուն տվյալներ: Բացի այդ, բոլոր օգտատերերը պետք է վավերացվեն առնվազն գաղտնաբառով:
  12. ՍՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հավաստիանալու համար, որ Դուք միշտ տեղյակ եք այն մասին, թե ինչպես ենք օգտագործում Ձեր անձնական տվյալները, ժամանակ առ ժամանակ կթարմացնենք սույն Քաղաքականության առցանց տարբերակը՝ արտացոլելով Ձեր անձնական տվյալների օգտագործման ցանկացած փոփոխություն: Մենք կարող ենք նաև փոփոխություններ կատարել՝ գործող օրենսդրության կամ կարգավորող պահանջների փոփոխություններին համապատասխանելու նպատակով: Այն դեպքում, երբ դա հնարավոր է, նախքան Դուք կզգաք փոփոխությունների նյութական ազդեցությունը Ձեզ վրա, մենք կտեղեկացնենք Ձեզ այլ եղանակներով ՝ մեր կայքերում ծանուցում տեղադրելով կամ Ձեզ ծանուցում ուղարկելով: Նախքան նման փոփոխություններ իրականացնելը՝ գործող օրենքներով սահմանված կարգով մենք կստանանք Ձեր համաձայնությունը: Այնուամենայնիվ, մենք խրախուսում ենք Ձեզ պարբերաբար վերանայել սույն Քաղաքականությունը` տեղեկանալու ցանկացած փոփոխության մասին առ այն, թե ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները: