TATA COMMUNICATIONS (ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ) B.V. | WiFi Hotspot Ծառայությունների մատուցման պայմաններ

Ներքոնշյալ պայմանները և Ընդունելի օգտագործման քաղաքականությունը,Գաղտնիության քաղաքականությունը և ներքոնշյալ Ցանցային կառավարման քաղաքականությունը՝ բոլորը միասին կազմում են դրույթները և պայմանները («Պայմաններ»), որոնց համաձայն Tata Communications (Նիդեռլանդներ) B․V․-ն, ունենալով իր գրանցված գրասենյակը հետևյալ հասցեում՝ Նիդեռլանդներ,Ամստերդամ CM 1101,Հերկըբերգվեգ 238, Լունա Արենա և/կամ նրա գործընկեր ձեռնարկությունները կամ երրորդ կողմի մատակարարները, որոնց հետ Tata Communications-ը պայմանագրեր է կնքել («Tata Communications», «TC», «մենք», «մեզ» կամ «մեր») կապահովեն գրանցված օգտագործողին («Դուք» կամ «Ձեր») անլար ինտերնետային ծառայություն («Ծառայություն»): Ձեր կողմից Ծառայությունների օգտագործումը մշտապես ենթակա է սույն Պայմաններին:

  1. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
    1. Ծառայությունն ապահովում է կապը Ձեր սարքավորումների և երրորդ կողմի տրամադրած ինտերնետ հասանելիության ծառայությունների միջև: Մենք Ձեզ առաջարկում ենք Ծառայությունը՝ առանց բազային ինտերֆեյսի կամ կապի մուտքի համար օգտագործվող սարքի։ Օգտագործելով Ծառայությունը՝ Դուք համաձայնում եք հետևյալ Պայմաններին: Եթե չեք ցանկանում պարտավորված լինել Պայմաններով,պետք է դադարեցնեք Ծառայության օգտագործումը:
    2. Ծառայությունն ապահովում է ավտոմոբիլային սարքից մուտք հանրային ինտերնետ: Մենք չենք տրամադրում ավտոմոբիլային սարքը:
  2. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
    1. Իրական և հավաստի տեղեկատվությամբ Ծառայությունից օգտվելու համար Դուք պետք է գրանցվեք: Ծառայություն մուտք գործելիս Դուք պետք է պահպանեք Ինտերնետային ծառայությունների մատակարարի ցանկացած կանոն կամ պահանջ: Դուք ոչ մեկի հետ չեք կիսվի Ձեր լոգին տվյալներով՝ բացառությամբ Ընդունելի օգտագործման քաղաքականությամբ և այստեղ նկարագրված կարգով սահմանված դեպքերի: Ընդունելի օգտագործման քաղաքականությունը կարելի է գտնել հետևյալ հղումով՝ https://www.tatacommunications.com/policies/acceptable-use/ և ենթակա է փոփոխության ցանկացած ժամանակ: Փոփոխված պայմաններն ինքնաբերաբար կիրառվում են Ծառայության և հաճախորդի շարունակական օգտագործման վրա՝ բացառությամբ ստորև նշված դեպքերի:
    2. Ծառայությունը ենթակա է որոշակի սահմանափակումների, որոնք ազդում են Ձեր կողմից Ծառայության օգտագործման վրա: Ցանցային գործելակերպի, կատարողականի բնութագրերի և այս զանգվածային շուկայի համար Wi-Fi լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար տե՛ս հղումը:
    3. Մենք Ձեզ չենք տրամադրի որևէ սարք: Մենք պատասխանատու չենք Ձեր սարքերի հետ կապված խնդիրների համար, որոնք կարող են խանգարել կամ կանխել Ծառայությունն օգտագործելու Ձեր կարողությունը: Ձեզ տրամադրված տեղեկատվությունը, եթե այդպիսին առկա է, երրորդ կողմից է տրամադրված («Սարքի մատակարար») և այն Սարքի մատակարարի պատասխանատվությունն է:
    4. Ծառայությունը կարող է երբեմն մասամբ կամ ամբողջովին անհասանելի լինել: Մենք չունենք Ծառայությունների հասանելիության վերաբերյալ Ձեզ ծանուցելու անհրաժեշտություն և ծառայության ընդհատումների համար Ձեր առջև չենք կրում որևէ պատասխանատվություն:
    5. Ծառայությունը կարող է ենթակա լինել կոնտենտի զտման, որի արդյունքում կարգելափակվեն որոշ կայքեր: Սարքի զտիչները կարող են պահանջվել գործող օրենսդրությամբ և կարող են տարբեր լինել` կախված Ձեր տեղադրությունից:
    6. Ծառայությունը կարող է օգտագործվել միայն օրինական նպատակներով: Դուք չեք օգտագործի կամ թույլատրի այլ անձանց օգտագործել Ծառայությունը ցանկացած եղանակով, որը խախտում է կիրառելի ներպետական կամ միջազգային օրենքները կամ կանոնակարգերը, կամ խթանում, ներգրավում կամ հնարավոր է դարձնում անօրինական գործունեություն կամ վարք, որը խախտում է կամ ոտնահարում որևէ անձի իրավունքները: Դուք չեք փոխանցի կամ տարածի որևէ նյութ՝ խախտելով ցանկացած գործող օրենսդրություն կամ կանոնակարգ, այդ թվում՝ առանց սահմանափակումների, հեղինակային իրավունքի, ապրանքային նշանի, առևտրային գաղտնիքի կամ մտավոր սեփականության այլ իրավունքներով պաշտպանված նյութերը, որոնք օգտագործվում են առանց պատշաճ թույլտվության, կամ անպարկեշտ, ապօրինի, զրպարտող, սպառնալից նյութեր են կամ խախտում են արտահանման վերահսկման օրենքները: Ձեր կողմից Ծառայության չարաշահման իրազեկման դեպքում, մենք մեզ իրավունք ենք վերապահում սահմանափակել, զսպել կամ դադարեցնել Ծառայություն Ձեր մուտքը: Դուք պատասխանատու կլինեք Ձեր Ծառայության հաշվի ներքո տեղի ունեցող բոլոր գործողությունների համար:
    7. Թեև մենք կարող ենք զտիչներ պարտադրել որոշ կայքերի համար, Դուք կարող եք հանդիպել այնպիսի կոնտենտի, որը համարում եք վիրավորական, դատապարտելի, անպարկեշտ, սպառնացող կամ վնասակար: Ծառայությունն օգտագործելիս՝ մենք չենք վերահսկում Ծառայության օգտագործման ընթացքում հասանելի կոնտենտը, և Ձեր պարտականությունն է Ծառայության օգտագործման ընթացքում վերահսկել Ձեզ հասանելի կայքերը:
    8. Ձեր տվյալների փոխանակման արագությունը կարող է ցանկացած պահի կամ վայրում կրճատվել ինտերնետային ծառայությունների երրորդ կողմի մատակարարի կողմից, եթե Ձեր տվյալների օգտագործումը գերազանցում է կիրառելի, նույնականացված օգտագործման շեմը որոշակի ժամանակահատվածում: Օրենքով սահմանված դեպքերում մենք համապատասխան միջոցներով Ձեզ նախապես կծանուցենք Ձեր Ծառայությունների համար կիրառվող շեմի օգտագործման կամ կիրառելի շեմի փոփոխության մասին: Տվյալների փոխանակման Ձեր արագությունը կարող է կրճատվել ինտերնետային հասանելիության ծառայությունների երրորդ կողմի մատակարարի կողմից` առանց ծանուցման: Նման դեպքում, մենք այս սահմանափակման վերաբերյալ Ձեզ ծանուցելու պատասխանատվություն չենք կրում:
    9. Մենք պատասխանատվություն չենք կրում Ծառայության միջոցով ձեռք բերված ցանկացած տեղեկատվության ճշգրտության, ամբողջականության կամ տեղին լինելու համար, ոչ էլ պատասխանատու ենք որևէ այլ կողմից մատակարարվող ապրանքների կամ ծառայությունների համար, նույնիսկ, եթե այդ ապրանքները կամ ծառայությունները հասանելի են Ծառայության միջոցով:
    10. Ծառայության ընդլայնված օգտագործումը Ձեր կողմից գրանցված ազգային տարածքից դուրս կարող է ենթակա լինել լրացուցիչ սահմանափակումների, ներառյալ կրճատումը կամ հասանելիության բացակայությունը:
    11. Ձեր կողմից Ծառայության օգտագործումը Ձեզ իրավունք չի վերապահում՝ կապված մեր մտավոր սեփականության իրավունքի կամ երրորդ անձանց մտավոր սեփականության հետ, որը հասանելի է դառնում Ծառայությունն օգտագործելիս:
    12. Դուք չեք կարող պատճենել, վերարտադրել, վերահրապարակել, ներբեռնել, փակցնել, հեռարձակել, ձայնագրել, փոխանցել, առևտրային կերպով շահագործել, խմբագրել, հաղորդել հանրությանը կամ որևէ կերպ բաշխել ցանկացած կոնտենտ, որը հասանելի է Ծառայությունից օգտվելիս, քանի դեռ տվյալ կոնտենտի հեղինակային իրավունքի սեփականատիրոջ կողմից Ձեզ չի տրվել թույլտվություն:
    13. Մեր Գաղտնիության քաղաքականությունը ներկայացնում է, թե ինչպես ենք մենք հավաքագրում, օգտագործում և պաշտպանում Ձեր անձնական տեղեկատվությունը:
  3. ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    1. Դուք համաձայնում եք չօգտվել Ծառայությունից հետևյալ դեպքերում՝
      1. հակառակ մեր կողմից Ընդունելի օգտագործման քաղաքականության,;
      2. ցանկացած ապօրինի կամ անօրինական նպատակով,
      3. այնպիսի եղանակով, որը կխախտի այլոց իրավունքները, ներառյալ, սակայն չսահմանափակվելով միայն հեղինակային իրավունքի խախտմամբ,
      4. ուղարկել, գիտակցաբար ստանալ, վերբեռնել, ներբեռնել կամ օգտագործել ցանկացած վիրավորական, անարգող, զրպարտիչ, անպարկեշտ կամ սպառնացող նյութ
      5. ցանկացած եղանակով, որը կարող է վնաս հասցնել մեր անվտանգությանը կամ Ծառայության այլ օգտատերերի անվտանգությանը, կամ
      6. ցանկացած կերպ, որը խանգարում է, վնասում, վատթարացնում կամ Ծառայությունը դարձնում է պակաս արդյունավետ:
    2. Դուք համաձայն եք.
      1. մուտք գործել Ծառայությունը՝ օգտագործելով միայն Սարքի մատակարարի կողմից տրամադրված ինտերֆեյսը, ինչպես նաև՝ համատեղելի և օրինական սարքեր և
      2. ապահովել Ձեր տվյալների ու սարքերի պաշտպանվածությունը Ծառայության խափանումներից, սխալներից, ձգձգումներից կամ ընդհատումներից առաջացած վնասից կամ կորստից, ի լրումն վիրուսներից, տրոյան վիրուսից, չարամիտ ծրագրերից կամ այլ սպառնալիքներից պաշտպանության։
  4. ՁԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
    1. Մենք չենք երաշխավորում Ձեր տվյալների անվտանգությունը (այն է՝ Ձեր սարքում պարունակվող կամ Ձեր կողմից ինտերնետի միջոցով փոխանցվող կամ մուտք գործվաղ տեղեկատվությունը): Ի նկատի ունեցեք, որ ոչ մի միջոց չի կարող երաշխավորել Ձեր տվյալների անվտանգությունը, և մենք չենք վստահեցնում, որ օգտագործված միջոցները բավարար են: Տվյալների գաղտնագրումը կարող է հասանելի լինել կամ չլինել Ձեր տեղադրությունում:
    2. Վերջիվերջո, Ձեր տվյալների անվտանգությունը Ձեր պատասխանատվությունն է: Խորհուրդ ենք տալիս տեղադրել համապատասխան հակավիրուսային ծրագիր այն սարքում, որը Դուք օգտագործում եք Ծառայություն մուտք գործելու համար, որպեսզի Ձեր գաղտնի տեղեկատվությունն ապահով մնա: Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր սարքում առկա կամ փոխանցվող կամ ինտերնետ մուտքագրվող որևէ տեղեկատվության կորստի կամ բացահայտման համար՝ Ծառայության օգտագործման արդյունքում:
  5. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ԵՎ ԹԱՐՄԱՑՈՒՄ
    1. Սույն պայմանագրի գործողությունը կսկսվի Ձեր ծառայության ակտիվացման օրվանից և կշարունակվի նվազագույնը տասներկու (12) ամիս («Ծառայությունների պարտավորությունների կատարման ժամկետ»): Ծառայությունների համար Դուք պետք է վճարեք նախապես՝ Ծառայությունների պարտավորությունների կատարման ժամկետի սկզբում:
    2. Ծառայությունների պարտավորությունների կատարման յուրաքանչյուր ժամկետի վերջում Դուք կարող եք թարմացնել սույն պայմանագիրը ևս մեկ (1) տարով՝ ստորև ներկայացված 5.3 Բաժնի համաձայն, ինչի արդյունքում կսկսվի Ծառայությունների պարտավորությունների կատարման նոր ժամկետ:
    3. Ծառայությունների չթարմացման դեպքում Ձեր ծառայությունը կարող է դադարեցվել համաձայնեցված ժամկետի ավարտին: Դադարեցումը կարող է կանխել կապի վրա հիմնված բոլոր ծառայությունների օգտագործումը:
    4. Եթե ծառայությունները մատուցվում են ամսական կտրվածքով, ապա ծառայությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է գրավոր ծանուցում ներկայացնել Ծառայությունների պարտավորությունների կատարման ժամկետի հաջորդ ամսվա սկիզբից առնվազն երեսուն (30) օր առաջ: Եթե Ձեր Պայմանագիրը չունի Ծառայությունների պարտավորությունների կատարման ժամկետ, ապա դա ամսական կտրվածքով իրականացվող Պայմանագիր է:
    5. Ձեր ծառայությունը չթարմացնելու դեպքում Ծառայությունները կարող են դադարեցվել և կասեցվել` առանց Ձեզ ծանուցելու:
  6. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
    1. Բացառությամբ այն դեպքերի, երբ վնաս է պատճառվել կյանքին, առողջությանը կամ գույքին կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում, մենք պատասխանատվություն չենք կրում Ձեզ փոխհատուցելու (անկախ մեր անփույթ լինելու կամ չլինելու հանգամանքից) որևէ ուղղակի ֆինանսական կորստի, շահույթի կորստի, եկամտի, ժամանակի, կանխատեսված խնայողության կամ շահույթի կամ եկամտի, հնարավորության, տվյալների, օգտագործման, բիզնեսի, վատնված գումարների, բիզնեսի ընդհատման, գաղտնի տեղեկատվության բացահայտման արդյունքում ծագած կորուստների, կամ կորստի համար, որն առաջացել է կամ կապված է Ծառայության կամ Ծառայությունից օգտվելու կամ դրան մատչելու անկարողության կամ ձախողման հետ, ամբողջ Ծառայության կամ դրա որևէ մասի ձախողման, կասեցման կամ ցանկացած ժամանակ հրաժարման կամ ֆիզիկական գույքին պատճառված վնասի կամ որևէ այլ նմանատիպ ուղղակի կորստի հետևանքով:
    2. Եթե օրենքով չի արգելվում, կիրառվում են պատասխանատվության հետևյալ սահմանափակումները: Ձեր Ծառայությունները կարող են ընդհատվել, հետաձգվել կամ այլ կերպ սահմանափակվել տարբեր պատճառներով, ներառյալ շրջակա միջավայրի պայմանները, սպեկտրի անհասանելիությունը, համակարգի բեռնվածությունը, արտակարգ իրավիճակները կամ ցանցի անջատումը: Կարող է սահմանափակվել ցանցի հասանելիությունը և մատչումը: Որոշ կայքերը կամ երրորդ կողմի ծառայությունները կարող են անհասանելի լինել Ձեր տեղադրությունում:
    3. Ձեր համատեղելի ԱՀ-ից կարող են պահանջվել լրացուցիչ սարքավորումներ, ծրագրաշար, բաժանորդագրություն, ինտերնետ հասանելիություն, և/կամ հատուկ ցանցային կապ, ինչի դեպքում բացառապես Դուք եք պատասխանատու նման պահանջները կարգավորելու կամ ստանալու համար: Որոշ լուծումներ կարող են պահանջել երրորդ կողմի արտադրանքներ և/կամ ծառայություններ, որոնք ենթակա են երրորդ կողմի ցանկացած գործող պայմանների և դրույթների և կարող են պահանջել առանձին գնումներ և/կամ պայմանագիր երրորդ կողմի մատակարարի հետ: Tata Communications-ը պատասխանատվություն չի կրում պատճառված որևէ հետևանքային վնասի համար, որոնք առաջացել են նախորդ սարքավորումների, ծրագրաշարերի կամ այլ իրերի/պահանջների պատճառով, որոնց համար Դուք պատասխանատու եք:
    4. ՄԵՆՔ ՁԵԶ ՉԵՆՔ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԱՆԽԱՓԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԾԱԾԿՈՒՅԹ: ՄԵՆՔ ՁԵԶ ՉԵՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿԻ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ, ՑԱՆԿԱՑԱԾ ԾՐԱԳՐԻ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԾՐԱԳՐԱՇԱՐԻ ԿԱՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ, ՃՇԳՐՏՈՒԹՅԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔ, ԵՎ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԵՆՔ, ԱՆԿԱԽ ՄԵՐ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ցանկացած
      1. Երրորդ կողմի գործողության կամ բացթողման համար,
      2. Մեր կողմից կամ մեր միջոցով մատուցված Ծառայությունների կամ Ծրագրաշարի սխալների, բացթողումների, ընդհատումների, անճշտությունների, փոխանցման թերությունների, ձգձգումների կամ թերությունների համար,
      3. Ծառայությունների օգտագործման հետևանքով պատճառված վնասի կամ վնասվածքի համար, ներառյալ օգտագործումն ավտոմեքենայում,
      4. Երրորդ անձանց կողմից Ձեր դեմ ներկայացված հայցերի, կամ
      5. Ծառայությունների կասեցման կամ դադարեցման կամ մեր կողմից պատճառված վնասի կամ վնասվածքի համար:
    5. Բացառությամբ օրենքով արգելված դեպքերի՝ մենք պատասխանատվություն չենք կրում ցանկացած անուղղակի, հատուկ, պատժիչ, պատահական կամ հետևանքային կորուստների կամ վնասների համար, որոնք Դուք կամ ցանկացած երրորդ անձ կարող եք կրել մեր կամ մեր միջոցով մատուցված Ծառայության օգտագործման կամ օգտագործման անկարողության արդյունքում, ներառյալ բիզնեսի կամ բարի համբավի, եկամտի կամ շահույթի կորուստը, անձնական վնասվածքների համար հայցերը՝ անկախ մեր անփութությունից:
    6. Օրենքի ողջ ուժով սահմանված կարգով, սույնով Դուք ազատում, փոխհատուցում և զերծ եք պահում մեզ, ներառյալ մեր ծառայողներին, տնօրեններին, աշխատակիցներին և գործակալներին ցանկացած և բոլոր կորուստներից, պարտավորություններից, ծախսերից և ծախսումներից, որ մենք կարող ենք կրել ցանկացած անձի կամ կազմակերպության կողմից ցանկացած բնույթի փոխհատուցման համար ներկայացված հայցի արդյունքում, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են Ձեր կողմից ծառայությունների օգտագործմանը (ներառյալ, սակայն չսահմանափակվելով միայն ավտոմեքենայի պատճառած վնասով և անձնական վնասվածքով), ՆԵՐԱՌՅԱԼ ՀԱՅՑԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԿԱՄ ՄԱՍԱՄԲ ՄԵՐ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ կամ Ձեր կողմից սույն Պայմանագրի որևէ խախտման արդյունք: Այս պարտավորությունը գործում է մինչև Ձեզ հետ կնքված մեր Պայմանագրի դադարեցումը: Մենք Ձեր առաջ պատասխանատվություն չենք կրում շահագործման, սարքավորումների կամ տեխնոլոգիայի փոփոխությունների համար, որոնց պատճառով Ծառայությունը կարող է մատուցվել հնացած կերպով կամ փոփոխություններ պահանջել:
    7. ՈՐՈՇ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՉԹՈՒՅԼԱՏՐԵԼ ՀՐԱԺԱՐՈՒՄՆԵՐ՝ ԽԱԽՏՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՑ: ՀԵՏԵՎԱԲԱՐ, ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՄ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՉԳՈՐԾԵԼ ՁԵՐ ՏԵՂԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ: ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՁԵՐ ՕՐԻՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՏԱՐԲԵՐ ԼԻՆԵԼ՝ ԸՍՏ ՁԵՐ ՏԵՂԱԴՐՈՒԹՅԱՆ:
  7. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
    1. Մենք կարող ենք փոխել սույն Պայմանները ցանկացած ժամանակ: Մենք Ձեզ կտրամադրենք ծանուցում Պայմանների փոփոխությունների վերաբերյալ՝ օրենքով ընդունելի ցանկացած եղանակով՝ ներառյալ էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցումը: Ցանկացած փոփոխված Պայմաններ ինքնաբերաբար կկիրառվեն Ծառայության և Ձեր շարունակական օգտագործման վրա՝ Պայմանների նման փոփոխությունից հետո:
    2. Մենք կարող ենք ցանկացած ժամանակ առանց նախազգուշացման կասեցնել, սահմանափակել կամ դադարեցնել Ծառայության Ձեր մատչումը:
    3. Եթե որևէ պատճառով անհրաժեշտ է Ձեզ ծանուցել, մենք դա կանենք էլեկտրոնային փոստի միջոցով Ծառայության համար գրանցվելիս: Եթե Դուք մեզ բողոք կամ այլ բան հաղորդելու կամ մեզ հետ կապ հաստատելու կարիք ունեք, խնդրում ենք կապ հաստատել այս էլեկտրոնային փոստով՝ movecustomers@tatacommunications.com:
    4. Եթե սույն Պայմանների որևէ մասը թույլատրված չէ կամ որևէ դատարանի կամ կարգավորող մարմնի կողմից ճանաչվել է որպես ոչ արդյունավետ, ապա այդ հատվածը կհեռացվի այս պայմանագրից, իսկ մյուս դրույթները կշարունակեն կիրառվել:
    5. Պայմանները ղեկավարվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, և սույն Պայմանագրից բխող կամ դրա հետ կապված բոլոր վեճերն ու հայցերը ենթակա են Հայաստանի դատարանների բացառիկ իրավասությանը:
    6. Ծառայությունը կարող է ենթարկվել օգտագործման ցանկացած արգելքի կամ սահմանափակման, որը մենք կարող ենք ողջամտորեն պարտադրել:
    7. Եթե որոշենք, որ Դուք խախտել եք որևէ Պայման, մենք կարող ենք սահմանափակել, արգելել կամ դադարեցնել Ծառայության Ձեր մատչումը:
    8. Սույն Պայմանների կամ Ծառայության վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում, մեզ հետ կարող եք կապ հաստատել movecustomers@tatacommunications.com էլեկտրոնային հասցեով: